Понедельник, 06.05.2024, 22:00
Приветствую Вас Гость | RSS
 
GuGo.At.Ua
Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » 2010 » Январь » 11 » SIRUSHO - ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆՇՈՒՄ ԷՐ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
00:02
SIRUSHO - ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆՇՈՒՄ ԷՐ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Սիրուշոյի Նվերը Բոլոր Աստղերի Կողմից:



Հունվարի 7-ին լրանում է Սիրուշոյի 23-ամյակը: Երգչուհին այժմ Երևանում է և իր ընկերների ու մտերիմների հետ նշում է ծննդյան տարեդարձը:
Ինչու է վերջերս հազվադեպ է երևում սիրված երգչուհին:
Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում ևս երգչուհին շարունակում է շրջագայել եվրոպական մի շարք երկրներով` Շվեդիա, Անգլիա, Հունաստան, Սերբիա և այլն: "Վերջին տարիներին խիստ գրաֆիկով աշխատելուց հետո Սիրուշոն վերջերս կարողացավ մի փոքր հանգստանալ: Ամանորից առաջ վերադարձել է Մալդիվյան կղզիներից, որտեղ նոր "ոլորտ է գրավել”, - ասաց Արևիկ Ուդումյանը: Սիրուշոն Մալդիվյան կղզիներում հանգստանալու ժամանակ զբաղվել է դայվինգով (ջրասուզությամբ), որը դարձել է նրա նոր հոբին: Պարապմունքներն հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է նաև դայվերի դիպլոմ:
Վերջին ժամանակաշրջանում Սիրուշոն մասնակցել է Հանրային հեռուստատեսության ամանորյա ծրագրին, ուր ներկայացրել է "Հավատում եմ” նոր հեղինակային երգը. "Այստեղ շատ քիչ է երևում, որովհետև հիմնականում Հայաստանից դուրս է լինում, այնտեղ մասնակցում է բազմաթիվ համերգների ու նկարահանումների: Երևանյան համերգներին չի մասնակցում ժամանակային պատճառներով, և պետք է տվյալ նախագիծը նրան հետաքրքրի, կարևոր նշանակություն ունենա, որպեսզի մասնակցի”, - նշում է Արևիկը, ով մոտ 5 ամիս աշխատում է երգչուհու հետ:
Այս տարի Սիրուշոն թողարկելու է իր 4-րդ ձայնասկավառակը, առաջիկայում նկարահանելու է նոր տեսահոլովակներ, նաև երկրպագուների համար պատրաստել է անակնկալ. "Նոր ֆորմատի իրադարձություն է, հաստատ դուր կգա բոլորին, այն առաջին անգամ է իրականացվում հայկական շոու-բիզնեսում, - ասաց երգչուհու մենեջերը:
GuGo.At.Ua-Ն սրտանց շնորհավորում է երգչուհուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական հաջողություններ, անսպառ սեր ու երջանկություն:
Просмотров: 1427 | Добавил: Guggo | Рейтинг: 3.7/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Календарь
«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Архив записей


Copyright MyCorp © 2024

Сайт управляется системой uCoz