Ս.Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս.Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է:
Ս.Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական
ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական
ավանդություն է:
Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս.Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ
կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը
հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին
կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ
ավանդույթի` Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում
մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ
տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված
երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը
եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում
երիտասարդների օրհնության կարգ: