Սիրուշոյի Նվերը Բոլոր Աստղերի Կողմից:
Հունվարի 7-ին լրանում է Սիրուշոյի 23-ամյակը: Երգչուհին այժմ Երևանում է և իր ընկերների ու մտերիմների հետ նշում է ծննդյան տարեդարձը: Ինչու է վերջերս հազվադեպ է երևում սիրված երգչուհին: Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում ևս երգչուհին շարունակում է շրջագայել եվրոպական մի շարք երկրներով` Շվեդիա, Անգլիա, Հունաստան, Սերբիա և այլն: "Վերջին տարիներին խիստ գրաֆիկով աշխատելուց հետո Սիրուշոն վերջերս կարողացավ մի փոքր հանգստանալ: Ամանորից առաջ վերադարձել է Մալդիվյան կղզիներից, որտեղ նոր "ոլորտ է գրավել”, - ասաց Արևիկ Ուդումյանը: Սիրուշոն Մալդիվյան կղզիներում հանգստանալու ժամանակ զբաղվել է դայվինգով (ջրասուզությամբ), որը դարձել է նրա նոր հոբին: Պարապմունքներն հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է նաև դայվերի դիպլոմ: Վերջին ժամանակաշրջանում Սիրուշոն մասնակցել է Հանրային հեռուստատեսության ամանորյա ծրագրին, ուր ներկայացրել է "Հավատում եմ” նոր հեղինակային երգը. "Այստեղ շատ քիչ է երևում, որովհետև հիմնականում Հայաստանից դուրս է լինում, այնտեղ մասնակցում է բազմաթիվ համերգների ու նկարահանումների: Երևանյան համերգներին չի մասնակցում ժամանակային պատճառներով, և պետք է տվյալ նախագիծը նրան հետաքրքրի, կարևոր նշանակություն ունենա, որպեսզի մասնակցի”, - նշում է Արևիկը, ով մոտ 5 ամիս աշխատում է երգչուհու հետ: Այս տարի Սիրուշոն թողարկելու է իր 4-րդ ձայնասկավառակը, առաջիկայում նկարահանելու է նոր տեսահոլովակներ, նաև երկրպագուների համար պատրաստել է անակնկալ. "Նոր ֆորմատի իրադարձություն է, հաստատ դուր կգա բոլորին, այն առաջին անգամ է իրականացվում հայկական շոու-բիզնեսում, - ասաց երգչուհու մենեջերը: GuGo.At.Ua-Ն սրտանց շնորհավորում է երգչուհուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական հաջողություններ, անսպառ սեր ու երջանկություն:
|